Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ապրիլի 20-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոյի հետ: Ինչպես տեղեկացրին ԵՏՀ կոլեգիայի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթցքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ կոլեգիայի գործունեության հիմնական ուղղություններից մեկը առևտրային և վարչական խոչընդոտների հնարավորին վերացումն է և անդամ երկրների տնտեսությունների արդյունավետության բարձրացումը:

«Հանձնաժողովն ապահովում է որոշումների ընդունման թափանցիկություն: Բոլոր կարգավորիչ ակտերը, որոնք ընդունվում են ԵՏՀ-ում, քննարկվում են նաև բիզնես մակարդակում»,- ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Նա նաև շեշտել է, որ Հանձնաժողովն արդյունավետորեն համագործակցում է մի շարք արտասահմանյան գործընկերների հետ, մասնավորապես ներդրումների, համատեղ ձեռնարկությունների և աշխատատեղերի ստեղծման գործում:

Ալեքսիս Ռոդզյանկոն իր հերթին շեշտել է իրենց հետաքրքրվածությունը Հանձնաժողովի հետ երկխոսության առումով: Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս պահպանել գործնական կապեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930