Եվգենյա Մեդվեդևային վիրահատել են. հունիսի 29–ին նախատեսված է նրա հարսանիքը
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի ոտքերը վիրահատել են։ Նա այս մասին հայտնել է Telegram–ում։
«Ամեն բան կարգին է։ Վաղուց էի ծրագրել այս վիրահատությունը, այժմ երկար վերականգնում է սպասվում։ Շատ ուրախ եմ, որ հաջողվել է բարելավել առողջությունս», – գրել է Մեդվեդևան։
Գեղասահորդուհին գրառումն ավարտել է «До свадьбы заживет» արտահայտությամբ, որը սովորաբար կիրառում են երեխաների դեպքում (հայերեն համարժեքը` «Կմեծանաս, կմոռանաս), բայց նա, ամենայն հավանականությամբ, բառախաղ է արել, որովհետև հունիսի 29-ին կայանալու է Մեդվեդևայի և պարող ու պարուսույց Իլդար Գայնուտդինովի հարսանիքը։
Եվգենյա Մեդվեդևան աշխարհի կրկնակի չեմպիոն է, օլիմպիական խաղերի 2 արծաթե մեդալակիր և Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող։ 2023 թվականին նա հայտարարեց սպորտային կարիերայի ավարտի մասին։

