Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու

Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Մենք նախագահ Թրամփի հետ լիովին համաձայն ենք այս հարցում», – ասել է Նեթանյահուն։ Վարչապետի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

Նեթանյահուն նշել է, որ ինքը ավելի քան 30 տարի գտնվում է Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային պայքարի առաջնագծում։ Նրա կարծիքով՝ եթե չլիներ այդ պայքարը, Իրանը վաղուց ատոմային ռումբեր կունենար Իսրայելը ոչնչացնելու համար։

«Իրանն աշխատում է հրեական պետության ոչնչացման ուղղությամբ, և ես իմ կյանքը նվիրում եմ դրա կանխմանը։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա»,- եզրափակել է Նեթանյահուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930