Բրիտանիայի խորհրդարանը ցեղասպանություն է որակել Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի գործողությունները
Բրիտանիայի խորհրդարանը երեկ միաձայն ցեղասպանություն է որակել Սիրիայում և Իրաքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման գործողությունները:
Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Ֆիոնա Բրյուսը, որը առաջ էր քաշել այդ նախաձեռնությունը, նշել է, որ Միջազգային քրեական դատարանն ի վիճակի չէ որոշում կայացնել ցեղասպանության բնորոշման վերաբերյալ, եթե իրեն չդիմեն համախատասխան հարցմամբ:
«Հենց այդ պատճառով տվյալ առաջարկին աջակցությունը այդքան կարևոր է: Ցեղասպանություն որակելը կարևոր քայլ է»,- ասել է նա:
Ինչպես նշում է Guardian-ը, տվյալ դեպքը «աննախադեպ է պատգամավորների համար, որոնք կոլեկտիվ կերպով ցեղասպանություն են որակել ԴԱԻՇ-ի գործողությունները»:
Համայնքների պալատը կոչ է արել քննարկել այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:a