Լևոն Հայրապետյանի պաշտպանը բողոքարկել է դատավճիռը
Չորս տարվա ազատազրկման դատապարտված գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Խեչյանը:
«Այսօր ես նախնական գանգատ ներկայացրեցի: Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը համարում եմ չհիմնավորված եւ անօրինական, խնդրում եմ դատարանին՝ չեղյալ հայտարարել այն եւ արդարացնող վճիռ կայացնել իմ վստահորդի նկատմամբ»,- ասել է փաստաբանը:
Մոսկվայի Զամոսկվովեչյան դատարանը Հայրապետյանին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որը պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Բացի այդ, դատարանը պարտավորեցրել Է նրան 20,8 մլն ռուբլի վճարել տուժածի օգտին:
Հետաքննության տվյալներով՝ գործարարը խաբել է ահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների համար ցմահ դատապարտված Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորը՝ խոստանալով 700 հազար դոլարի դիմաց ավելի մեղմ դահավճռի հասնել նրա որդու նկատմամբ: