ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսով է հանդես գալիս։
Թուրք զինծառայողները ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 34 զինյալի Սիրիայի տարածքին հասցված հարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կոորդինացիոն ռուսական կենտրոնի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն հայտարարել է, որ Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանում «լռության ռեժիմը» ևս երկու օրով երկարեցվել է, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ի վարչակազմը չպետք է գաղտնազերծի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ հատուկ հանձնախմբի զեկույցի՝ նախկինում չհրապարակված մասը, քանի որ այդ փաստաթղթերում անստույգ տեղեկատվություն է բերված, ինչը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնին: Ամերիկյան NBC հեռուստաալքի եթերում այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն Ուսամա բեն Լադենի ոչնչացման հինգերորդ տարելիցը նշել է գործողության մանրամասն նկարագրման հրապարակմամբ՝ վերականգնելով իրադարձությունների ընթացքը, «ասես դա տեղի է ունենում այսօր»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Հետազոտության համաձայն, ընդհանուր առմամբ, Զիկա համաճարակի սպառնալիքի տակ գտնվող շրջաններում 2,2 մլրդ մարդ է ապրում:
«Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցումն իրականացվում է գրաֆիկի համաձայն՝ չնայած համաշխարհային շուկայում նավթի ցածր գներին:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից:
«Օրակարգեր, որոնք ավելի շատ այս հայրենասիրական ալիքը սանձելու և նեղ հատվածական շահերի համար օգտագործելու փորձ են: Խոսքը վերաբերում է վաղուց օրակարգում եղած հարցերը կյանքի կոչելուն, նաև՝ ներքաղաքական կյանքի մշտական հարցը բարձրացնելուն, թե ո՞վ է լինելու իշխանություն: Իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, իսկ դրանց արանքում արված փորձերը բարոյական չեն»:
«Արդյոք չե՞ք կարծում, որ երկրի արտաքին քաղաքականությունն Ազգային ժողովի մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Այս հարցի իրական տերը ԼՂՀ-ն է, որի ղեկավարը բարձրաձայնեց ԼՂՀ պետության և ժողովրդի մոտեցումը»:
«Այս փուլում միջազգային հանրության կողմից կարևոր քայլերից կլինի Սիրիայում համակարգված ցամաքային գործողություններ իրականացնելն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների: Եվ դա պետք է արվի օր առաջ: Լավ կլինի, որ այդ գործողություններն սկսվեն Հալեպից, որը բաժանված է հատվածների, և որոնք տարբեր խմբավորումների հսկողության տակ են»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:
Այսօր Էստոնիայում մեկնարկող ՆԱՏՕ-ի խոշորագույն НАТО Spring storm զորավարժություններին կմասնակցի 6 հազար զինծառայող: Ինչպես հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, մանևրները կշարունակվեն մինչև մայիսի 19-ը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Ինդիանայում կայացած միտինգի ժամանակ քննադատել է Չինաստանի առևտրային քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Չինաստանն իրականացրել է «համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր գողությունը»:
Այս պահին պետք է բացառել որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին, իսկ հետագայում ժամանակը ցույց կտա: Այս կարծիքին է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ այսօր հայկական կողմի տրամադրվածությունն այնպիսին է, որ չպետք է որևէ բան զիջել:
Ֆրանսիացի լրագրողը 3 ամսով ներթափանցել է ապագա ջիհադիստների արմատական բջիջը և թաքնված տեսախցիկով նկարահանել, թե ինչպես են վերջիններս ահաբեկչություն ծրագրել Փարիզում ԴԱԻՇ-ի անունից։
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր մեկնել է Արցախ: Այս լուրը ilur.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:
Թուրքիայի ժանդարմերիայի կորպուսի հրամանատար, բանակի գեներալ Գալիբ Մենդին կայցելի Ադրբեջան, հայտնում է Report կայքը:
Ամերիկացի երկու ալպինիստների՝ Ալեքս Լովեի և Դևիդ Բրիջեսի մարմինները հայտնաբերվել են Հիմալայներում՝ սառցալեռան մեջ: Նրանց մահից անցել է 16 տարի:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացումը արդյունավետ քայլ կլիներ խմբավորման ոչնչացման համար, սակայն խոստովանել է, որ ԴԱԻՇ-ի գոյությունը ԿՀՎ-ի համար խնդիր է:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ մեկնել է Ժնև, որտեղ փորձելու է ամրապնդել Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը գործում է երկրի ողջ տարածքում, հայտնում է BBC-ն:
«ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում հակամարտություն կամ նոր Սառը պատերազմ Ռուսաստանի հետ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
1 թուրք զինծառայող է սպանվել և 23 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Դիջլե քաղաքում՝ ժանդարմերիայի շենքի մոտ, հայտնում է RIA Novosti-ն:
Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային այգու շրջակայքն ու Նեյել պողոտան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, կիրակի օրը եղել են Ղարաբաղի հետ շփման գծում, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: Ալիևն այցելել է Թարթառի, Բարդինի և Աղդամի շրջաններ:
Գերմանիայի Volkswagen AG ավտոմոբիլային կոնցեռնը 2016 վականի առաջին եռամսյակում աշխարհի առաջատարն է դարձել ավտոմոբիլների վաճառքների ծավալով՝ առաջ անցնելով Toyota Motor Corp.-ից, որը վերջին չորս տարում գլխավորում էր աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների ցուցակը:
«Թող մտածի այն մարդը, որ ընտրակաշառք է տալիս, իսկ բոլորն էլ գիտեն, թե ովքեր են մեր երկրում փող բաժանել։ Հայաստանում փող բաժանել են այն կուսակցությունները, որոնք եղել են իշխանության մեջ։ Նման կուսակցություն չկա Հայաստանում, որ իշխանության մեջ է եղել ու փող չի բաժանել»,- ասաց նա։
Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտայի լուսանկարները, որոնց հեղինակը փոքրիկի մայրն է՝ Քեմբրիջի դքսուհին:
Ստամբուլում ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, որպեսզի հեռացնի մայիսմեկյան ցույցի կողմնակիցներին:
Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-ին բռնկված քառօրյա պատերազմն աննախադեպ ծավալի հասցրեց ինչպես՝ ավանդական դարձած տեղեկատվական պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնպես էլ՝ ռուսական քարոզչամեքենայի ակտիվությունը։