Բաժիններ՝

Ֆրանսիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

Անկարայում Ֆրանսիայի դեսպանությունը և Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են: Այս մասին հայտարարություն է տեղադրվել Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքում: Թուրքական «Հուրիեթ» պարբեաականի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հուլիսի 13-ից` տեղի ժամանակով 13:00-ից, փակ կլինեն մինչև համապատասխան հրահանգը:

Միաժամանակ չեղյալ են հայտարարվել Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում հուլիսի 14-ին նախատեսված տոնակատարությունները` նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031