Բաժիններ՝

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Վաշինգտոնի մերձակայքում կքննարկի ԻՊ-ի դեմ պայքարի ընթացքը

Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի կազմակերպած ռազմական գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարները եւ ղեկավարության այլ ներկայացուցիչներ հուլիսի 20-ին նոր հանդիպում կանցկացնեն Միացյալ Նահանգների մայրաքաղաքի մերձակայքում:

Հուլիսի 12-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ինչպես վերջինս ճշտել Է, այդ խորհրդացությունը տեղի կունենա Մերիլանդի նահանգի Էնդրյուս ռազմակայանում, որն օգտագործում են ԱՄՆ-ի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը:

Հանդիպմանը պլանավորվում Է քննարկել «ԻՊ-ի դեմ ուղղված՝ շարունակվող ռազմարշավը, ձեռք բերված արդյունքները եւ «հետագա հանգուցային քայլերը», ինչպես նաեւ այդ գործողությունների արագացման հնարավոր ուղիները: Կոնսուլտացիաների են հրավիրված «34 պետություններ՝ գումարած ՆԱՏՕ-ն»: Խոսքը վերաբերում Է այս կարգի երկրորդ միջազգային հանդիպմանը, հիշեցրել Է Պենտագոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս