
«Սամվել Բալասանյանը ո՛չ անտիկվարիատ է, ո՛չ Պիկասոյի կտավ և ո՛չ էլ Ֆաբեռժեի ձու». ԲՀԿ խոսնակ

ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ՝ ԲՀԿ-ն:
«Արձագանքելով այսօր Արմեն Աշոտյանի այն մտքին, որ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ՝ ԲՀԿ-ն, պրն. Աշոտյանին հիշեցնեմ, որ քաղաքապետը ո՛չ անտիկվարիատ է, ո՛չ Պիկասոյի կտավ և ո՛չ էլ ՝ Ֆաբեռժեի ձու, որ որքան հին լինի՝ այնքան արժեքավոր»: