«Ադրբեջանը որևէ կերպ չի վերանայել իր ռևանշիստական և ֆաշիստական մոտեցումները»

«Ադրբեջանը որևէ կերպ չի վերանայել իր ռևանշիստական և ֆաշիստական մոտեցումները, դա արդեն իրենց խնդիրն է: Եթե նման հայտարարություն է արվում, ինչ-որ կերպ իրենց շնորհակալություն պետք է հայտնենք, որ ազնիվ են այս տեսանկյունից, միշտ ասում են, որ իրենց նպատակն Արցախը բռնակցելն է, Արցախը ոչնչացնելը, չեն թաքցնում իրենց այս մոտեցումը: Տարօրինակ է՝ մի կողմից՝ ունենք նման հարևան՝ շատ նենգ, մյուս կողմից՝ ազնվորեն ասում է, թե ինչ է ուզում: Նման հայտարարություններից հետո մենք մեր հետևություններն անում ենք, բայց նաև միջազգային հանրությունը պետք է այս ամենը հաշվի առնի և համապատասխան քայլեր ձեռնարկի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին մերժողական հայտարարություններին:

Ըստ Բաբայանի՝ երբ խոսում են ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, պետք է հաշվի առնել, որ ստատուս-քվոն ունի մի շարք շերտեր, և շատ կարևոր է ստատուս-քվոյի փոփոխությունը տեսլականի մեջ դիտարկել: «Մինչև չվերանայեն իրենց տեսլականը, չփոխեն այդ կարծրատիպերը՝ ռևանշիզմն ու ֆաշիզմը, որևէ բան չի ստացվելու: Այստեղ հիմնական քայլը պետք է կատարել»,- ընդգծել է Բաբայանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս