«Հայկական կողմից հնչող հայտարարությունները նման են կապիտուլյացիայի». Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է ազատագրված տարածքների անվերապահ վերադարձի եւ Ղարաբաղի անկախության բացառման մասին, հայկական կողմից հնչող հայտարարությունները՝ փոխզիջման վերաբերյալ, նման են կապիտուլյացիայի:

Իսկ երբ սա համադրում ենք 80-ականների զենքի եւ կործանիչ, տրանսպորտային ավիացիայի բացակայության հետ, այդ ամենը նմանվում է դավաճանության կուլմինացիայի:

Հայաստանի քաղաքական «էլիտան» ամեն ինչ անում է պետականություն ունենալու եւ պետականությունը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը կոտրելու համար:

Բայց մենք այս հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031