ԼՂ վարչապետը երեկ օրվա առաջին կեսին Երևանի Հանրապետության հրապարակում էր. «ՀԺ»

«Երեկ օրվա առաջին կեսին, «ՀԺ» թղթակիցը նկատել է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության հրապարակում միայնակ քայլելով, մոտենում Արմենիա Մարիոթ հյուրանոցին»-գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

Տեսարանը արտասովոր է, որովհետև Հայաստանում ցածր ռանգի պաշտոնյաներն անգամ միայնակ չեն քայլում փողոցում:

Բացի այդ, ոչ ԼՂՀ և ոչ էլ ՀՀ կառավարությունների կայքերում պաշտոնական հաղորղագրություն չկար ԼՂՀ վարչապետի ՀՀ-ում գտնվելու մասին: Ավելի ուշ, թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում Արա Հարությունյանը պարզաբանել է, որ Երևանում էր արտասահմանից վերադառնալիս, տարանցիկ այցով, որի ընթացքում պաշտոնական կամ մասնավոր հանդիպումներ չի ունեցել:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս