
Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի զոհերի թիվը հասել է 20-ի

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վթարի (ռելսերից 3 վագոնի դուրս գալու) հետևանքով զոհերի թիվը հասել է 20 մարդու: Վիրավորվել է ավելի քան 150 ուղևոր: Վիրավորներից 50-ի վիճակը գնահատվում է ծանր:
Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն դիտարկում է տեղի ունեցածի երեք տարբերակ, որոնցում բացակայում է ահաբեկչության վարկածը: Երեք տարբերակներն էլ կրում եմ տեխնիկական բնույթ (վագոնի անսարքություն և այլն): Չորեքշաբթին Մոսկվայում հայտարարվել է սգո օր:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել վթարի կապակցությամբ: