Բաժիններ՝

ԱՄՆ զորքերը գիշերը կսկսեն ժամանել Իսրայել՝ Գազայում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար

Ամերիկյան զորքերը գիշերը կսկսեն ժամանել Իսրայել և կլինեն այն ուժերի կազմում, որոնք կօգնեն հետևել Գազայում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հայտնում է ABC News-ը։

Երկու պաշտոնյաների վկայակոչմամբ՝ ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ ասվում է, որ 200 հոգանոց խումբը կժամանի հանգստյան օրերին՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան և այլ բազաներից։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը երեկ ժամանել է Իսրայել։ Պաշտոնյաները հայտարարել են, որ ամերիկյան անձնակազմը պետք է օգներ համատեղ կառավարման կենտրոնի ստեղծմանը, այնուհետև միավորեր Գազա ուղարկվող մյուս բոլոր անվտանգության ուժերին և օգներ կապ պահպանել Իսրայելի պաշտպանության բանակի հետ։

Խմբի կազմում կընդգրկվեն Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի և, հավանաբար, Էմիրությունների զինվորականներ, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղակայվելու են Եգիպտոսի սահմաններից դուրս։ Պաշտոնյաները հայտարարել են, որ ամերիկյան զորքերը Գազայում տեղակայելու ծրագրեր չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս