2015–ին ռուսական նավթամթերք կմատակարարվի առանց մաքսատուրքի. «Ժողովուրդ»
«ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը երեկ հայտարարել է, թե մինչև 2014 թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի և կհաստատի 2015թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը»- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
Իսկ մաքսային այդ արտոնությունը վերաբերելու է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը ներկրելու է և՛ բենզին, և՛ դիզվառելիք, և՛ նավթային հանքանյութ:
Իսայանը նաև ասել է, թե այլ ընկերությունների ոչ ոք չի արգելել նավթամթերքի լրացուցիչ ծավալներ մատակարարել, բայց նրանցից արդեն մաքսատուրք կգանձվի: Այսպիսով, պաշտոնապես հայտարարվեց, որ 2013թ. կնքված գազային պայմանագրից հետո «Գազպրոմ»-ին ՀՀ Սահմանադրությունից վեր արտոնություններ են տրվել՝ մենաշնորհային դիրք տալով:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։