Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն այս տարի կստանա 100 նոր մարտական ինքնաթիռ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ը 2014 թվականին կստանա մոտ 100 մարտական ինքնաթիռ, ևս 15 ինքնաթիռ մինչև տարեվերջ կփոխանցվի օտար պատվիրատուներին: Այս մասին հայտարարել է Միացյալ ավիաշինական ակորպորացիայի ներկայացուցիչ Վլադիմիր Միխայլովը:

Նա ընդգծել է, որ եթե 2000-ական թվականների կեսերին ՊՆ-ին տարեկան հանձնվել է 1-2 ինքնաթիռ, ապա ներկայումս խոսքը գնում է տասնյակների մասին, և որ այդ ցուցանիշն ընդհուպ մոտեցել է մինչև 100-ի: Միխայլովը հավելել է, որ այդպիսի դինամիկան կպահպանվի միջնաժամկետ հեռանկարում:

Միխայլովի խոսքերով՝ հայրենական արտադրության վեցերորդ սերնդի առաջին ինքնաթիռը կստեղծվի մոտ 12 տարի անց: Նա առավել իրատեսական է համարում, որ այդ ինքնաթիռը կարտադրվի 2020-ական թվականների երկրորդ կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031