Բաժիններ՝

Ուկրաինան մտահոգված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցումից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը պլանավորում է Ռուսաստանի հետ խորհրդակցության ժամանակ քննարկել երկրի տնտեսության համար հնարավոր ռիսկերը՝ կապված հաջորդ տարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) աշխատանքների սկսվելու հետ:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Վասիլի Զվարիչը. «Ուկրաինական կողմը նաև մտադիր է ռուսական կողմի աղջև բարձրացնել 2015 թվականի հունվարի 1-ին ԵՏՄ-ի ստեղծումից ու գործել-սկսելուց, ինչպես նաև նրանում նոր երկրների և մասնավորապես Հայաստանի մտնելուց հնարավոր ռիսկերի հարցը»:

Ուկրաինական կողմը մասնավորապես ցանկանում է իմանալ, թե արդյոք Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո վերանայելո՞ւ է ԱՀԿ-ի մյուս երկրների և մասնավորապես Ուկրաինայի հետ մաքսային սակագները, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031