Արևմուտքը պատրաստվում է աշնանը տրանշների ու գրանտների մեծ «խմբաքանակ» ուղարկել Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Մինչ ռուսաստանյան գերատեսչությունները բավարարվում են ընդամենը «բարի ցանկություններով» և չեն փորձում Հայաստանում տեղեկատվական, հասարակական-քաղաքացիական «ֆորումներ» ու հարթակներ ունենալու համար ձեռքը գրպանները տանել, արևմտյան հանրույթը, ըստ թերթի աղբյուրների, ոչ միայն պատրաստվում է աշնանը տրանշների ու գրանտների մեծ «խմբաքանակ» ուղարկել Հայաստան` քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարական ծրագրերի իրականացման համար, այլև դրանք վերահսկելու կառուցիկ մեխանիզմներ է կիրառում:

Թերթի տեղեկություններով, վաղը Հայաստան կժամանի տրված գումարների նպատակային օգտագործումը «դիտարկող» առաջին «վերահսկող պալատը»:

Ի դեպ, աշնանն սպասվող գրանտային այդ «տրանշներն» ու քաղաքացիական ակտիվության «սեպը» անհանգստություն են պատճառում ոչ միայն ՀՀ-ում ռուսական դեսպանատանն ու դեսպան Վոլինկինին, այլ նաև հայաստանյան իշխանություններին:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031