Հարցին, թե ե՞րբ են դադարելու անընդհատ ներել Սուրիկ Խաչատրյանին, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ներելը վատ բան չէ, բայց ես չեմ կարծում, որ իրավաբանորեն ներել հնարավոր է որևէ հանցագործի»:
Թե ինչո՞ւ լուսանկարվեց Օսիայի գործընկերոջ հետ, Գ.Սահակյանը պատասխանեց, թե չի էլ նկատել, որ նկարում են. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ ինչ-որ թաքուն տեղերում հանդիպեմ: Երևի ինչ-որ մեկը նկարել է: Ընդհարապես, որ նայում եմ ադ նկարը, ես նման հագուստ էլ չունեմ»:
Աշխարհի 54 երկրում ստեղծվելու է 112 ընտրատեղամաս:
«Այսօր դուք բոլորդ էլ գիտակցում եք, որ հնարավոր չէ՝ այսօր մի ուժ տանի ժողովրդին արտահերթ ընտրության: Մենք եռյակին էլ էինք ասել, որ՝ թող իրենք առաջարկեն՝ ինչ քայլերով են գնալու արտահերթ ընտրության, մենք կորոշենք՝ մասնակից կլինե՞նք, թե՞ ոչ»:
Վրաստանում նախագահական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի աշնանը:
Այն տպագրվել է 4000 օրինակով:
Թուրքիան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել C-300-ների պոտենցիալ գնման նկատմամբ:
«Ապրիլի 24-ի բարձրացրած վերելքը պետք է բաց չթողնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների բարձրացրած վերելքի և դա ճիշտ օգտագործելու անհրաժեշտությանը:
«ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` խոսելով տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշեց, որ աշխարհը փոփոխվում է, և փոփոխվում է իրավիճակը նաև Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի շուրջ:
«Ռուս-թուրքական հարաբերություններում նշանակալի դերակատարություն ունեն արևմտյան ճնշումները Թուրքիայի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը` անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկային Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո:
Maersk Tigris բեռնանավի կալանման մասին հայտնի է դարձել ապրիլի 28-ին:
Ներկայումս մեր առաջադրանքն այն է, որ չկրկնենք դիմակայությունները և հատկապես՝ ռազմական:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է Արիզոնայի սենատոր Ջոն ՄըքՔեյնին, Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդին և Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքին։
Կիրակի օրը երեկոյան Լոնդոնի ամենահայտնի սրահներից մեկը՝ Ռոյալ ֆոեստիվալ հոլը, հյուրընկալել էր «Երաժշտություն նվիրված Հայաստանին» խորագրով համերգը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ողջունեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելուն ուղղված միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցների քայլերը:
Մենք վարում ենք տասնյակ ճակատամարտերից բաղկացած պատերազմ, որում փոխվում է ամեն ինչ՝ բացառությամբ հաղթանակի անխուսափելիության նկատմամբ զինվորի համոզմունքից:
Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հրեական ողջակիզման թանգարան այցելեց, որտեղ ծանոթացավ Հոլոքոսթի պատմությանն ու հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:
Ընդգծվում է, որ ժամանակին այդ որբանոցում են մնացել «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքն ու նրա կին Ռաքել Դինքը, ինչպես նաև բազմաթիվ հայեր (մոտ 1500 երեխա):
Սեփական երկրի Արդարադատությունից փախած Մ. Սաակաշվիլին ադրբեջանական շրջագայության ժամանակ արած հայտարարություններով ապացուցել է իմ ասածներից գոնե երկուսի ամբողջական իրավացիությունը:
Լավրովը պետք է Անթալիա այցելեր մայիսի 16-ին, սակայն այդ այցը տեղի կունենա հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից տեղեկանալ, թե արդյոք հարթվե՞լ է Հայաստանի և Վրաստանի միջև ծագած դիվանագիտական սկանդալը: Սակայն, լսելով հարցը, փոխնախարարը հրաժարվեց պատասխանել. «Վրաստանի մասին՝ ոչ»:
Ապրիլի 27-ին Բալթիմորում անկարգությունների հետևանքով վիրավորվեց մոտ 100 սպա, ձերբակալվեց ավելի քան 200 մարդ:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ նկատեց, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը բոլորն ընդունում են՝ որպես ինքնակառավարման, ինքնակազմակերպման բնականոն ձև: Ըստ նրա՝ այդ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացողները ոչ թե պատահական, այլ իրենց երկրներում որևէ պաշտոն, ազդեցություն ունեցող մարդիկ են:
Արեշևի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է հավելյալ քաղաքական-դիվանագիտական ջանքեր, ինչը հնարավորություն կտա բացառել պատահական պատերազմի վտանգը: Նրա համոզմամբ` սադրանքների ալիքը կարող է հանգեցնել լուրջ էսկալացիայի: Անդրեյ Արեշևը նշեց, որ ռուս-հայկական շփումները պետք է ակտիվացվեն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության, քանի որ ՌԴ-ն հետաքրքրված չէ ԼՂ-ի շուրջ ռազմական գործողություն ների վերսկսկմամբ:
Եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկին այսօր կառավարության նիստում անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ պատգամավորների կողմից այդ փոփոխությունները ճիշտ չընկալվեցին, և պատգամավորները չէին խոսում բուն օրենքից, այլ տպավորություն էր, որ կարծես ուրիշ նախագծերի մասին էին խոսում:
Նոր սերունդը նրան հիմնականում ճանաչում է` որպես քաղաքական գործիչ: Նախորդ գումարման ԱԺ-ում նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ էր: 73-ամյա կնոջ ձերբակալությունը երիտասարդների համար տարօրինակության աստիճան դաժանության դրսևորում է:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբի նահանգում ապստամբների առաջխաղացումը չի նշանակում, որ Սիրիայի բանակը լուրջ պարտություն է կրել և չի կարող վերադարձնել կորսված տարածքները:
Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 22.00-ը:
Կուլիսների հետևից Բիձինա Իվանիշվիլու գլխավորած կառավարության պատճառով Վրաստանը հայտնվել է տնտեսական խորը ճգնաժամի մեջ:
Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը։