ԵՄ-ը մտադիր չէ առաջիկա 5 տարում ընդունել նոր անդամների. Յունկեր
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր չէ առաջիկա 5 տարում ընդունել նոր անդամների: Այս մասին երեկ հայտարարել է Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Յունկերը հայտարարել է, որ մոտակա 5 տարում չի լինի ընդլայնում: Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է դադար տալ ընդլայնման գործընթացի հարցում, որպեսզի համախմբի առկա 28 երկրների ջանքերը:
Դրա հետ մեկտեղ Յունկերը հավելել է, որ ԵՄ-ը մտադիր չէ դադարեցնել իր կազում նոր երկրներ ներառելու շուրջ բանակցությունները, ինչը մասնավորապես վերաբերում է բալկանյան երկրներին, որոնք կարիք ունեն եվրոպական հեռանկարի:
Յունկերը կողմ է արտահայտվել ԵՄ-ի արևելյան հարևանների և մասնավորապես Ուկրաինայի ու Մոլդովայի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: