Բաժիններ՝

Օբաման ու Մերկելը լրտեսական վերջին սկանդալից հետո առաջին անգամ շփվել են միմյանց հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դա նրանց առաջին շփումն է երկու երկրների միջև ծագած լրտեսական վերջին սկանդալից հետո, ինչը բացասաբար էր անդրադարձել երկկողմ հարաբերությունների վրա:

Օբաման Մերկելին հայտնել է, որ մտադիր է ուղիներ մշակել ամերիկյան ու գերմանական հետախուզությունների միջև համագործակցության խորացման ուղղությամբ: Բացի այդ, Օբաման ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի հարցն ու Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները:

Սպիտակ տան հաղորդմամբ՝ կողմերը համակարծիք են գտնվել, որ Ռուսաստանը պետք է նոր քայլեր ձեռնարկի Ուկրաինայի արևելքում լարվածության ապաէսկալացման ուղղությամբ:

Խոսքը գնում է Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին պատանդների ազատ արձակման հարցում համոզելու և նրանց ծանր սպառազինությունը, հանդերձանք ու մարտիկներ մատակարարելը դադարեցնելու մասին:

Օբաման ու Մերկելը խոստովանել են, որ ներկա դրությամբ ԱՄՆ-ն ու Գերմանիան չեն տեսնում, որ Ռուսաստանը կատարում է իր այդ պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս