Մոսկովյան դատարանն ընդունել է ադրբեջանցիներին վիրավորելու համար Ժիրինովսկու դեմ ներկայացված հայցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոսկովյան դատարանն ընդունել է ադրբեջանցիներին վիրավորելու համար Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն 100 միլիոն ռուբլով տուգանելու մասին հայցը: Այս մասին հայտարարել է դատարանի մամլո քարտուղար Եկատերինա Կորոտովան:

Նրա խոսքերով՝ քաղաքացիական գործով նախադատային պատրաստությունը նշանակված է հուլիսի 31-ին: Դատարան դիմել են Սադիկ ու Էլմիր Մամեդովները, որոնք պահանջում են, որ Ժիրինովսկին հանդես գա իր վիրավորական արտահայտությունների հեքմամբ, ինչպես նաև իրենցից յուրաքանչյուրին վճարի 50 միլիոն ռուբլու փոխհատուցում՝ հասցրած բարոյական վնասի համար:

Սադիկ Մամեդովն ընդգծել է, որ դատարան է դիմել որպես Ադրբեջանի ժողովրդի ներկայացուցիչ՝ թեպետ ավելի քան 40 տարի է, ինչ բնակվում է Ռուսաստանում: Նա հայտարարել է, որ Ժիրինովսկին շարունակ նման հայտարարություններ է անում, և իրենք այլևս չեն կարող հանդուրժել դա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031