Բաժիններ՝

Ռուսաստանը բացել է Առաջին համաշխարհային պատերազմին առնչվող գերմանական արխիվները

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայում գտնվող Զինված ուժերի Կենտրոնական թանգարանում տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմին առնչվող գերմանական թվայնացված արխիվների տվյալների բազայի ու ինտերնետային կայքի շնորհանդեսը:

Գերմանական այդ արխիվները Ռուսաստան են բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում: Փաստաթղթերն իրենցից ներկայացնում են 464 գործ, որոնք ներկայացված են սկանավորված 100.000 էջում:

Դրանցում խոսք է գնում այն մասին, թե բանակն ինչպես է պատրաստվում ռազմական գործողություններին, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքի և անգամ գերիներին հարցաքննելու մասին:

Շնորհանդեսին ներկա է գտնվել նաև Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որի խոսքերով՝ տվյալների բազայի շնորհանդեսը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում:

Նարիշկինը հայտարարել է, որ այդ տվյալները կարևոր են ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Եվրոպայի համար: Նարիշկինը կարևորել է համաշխարհային պատերազմների նման գլոբալ բախումներից դասեր քաղելու անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս