Մոսկվայում սուգ է հայտարարվել
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում այսօր սուգ է հայտարարվել՝ կապված երեկ տեղի մետրոպոլիտենում գրանցված վթարի հետ, ինչը դարձավ Մոսկվայի մետրոպոլիտենի 79-ամյա պատմության մեջ զոհերի թվով խոշորագույն վթարը:
Հուլիսի 15-ին առավոտկյան ժամը 08.35-ին գնացքի երեք վագոններ դուրս են եկել ռելսերից: Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, ևս 129 տուժածի հոսպիտալացրել են: Վթարի հետևանքով տուժել են Ռուսաստանի 12 շրջանի բնակիչներ և 5 երկրների քաղաքացիներ: Զոհերի թվում կան երկու օտարազգիներ:
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում իջեցվել են դրոշները, մայրաքաղաքի մշակութային բոլոր հիմնարկներում չեղյալ են հայտարարվել ժամանցային միջոցառումները: Մոսկովյան մի շարք ակումբներ ու ռեստորաններ ուղղումներ են մտցրել իրենց ավանդական երեկույթների ծրագրերում:
Ռուսաստանի մայրաքաաղաքի բոլոր վանքերում աղոթելու են զոհվածների հոգիների հանգստության ու ողջ մնացածների առողջության համար: Քաղաքային ու դաշնային հեռուստաալիքները սգո օրը հրաժարվել են զվարճացուցիչ հաղորդումներից: