Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է դիվերսանտների մասին Սեյրան Օհանյանի հայտարարությանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունն արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը քրեական տարրերն օգտագործում է որպես դիվերսանտներ:

Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ Սեյրան Օհանյանի այդ հայտարարությունը «անհիմն» է. «Քարվաճառը հանդիսանում է Ադրբեջանի տարածք և երկրի քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն գնալ և տեղաշարժվել այնտեղ»:

Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել է, որ «երկրի զինված ուժերն ունեն բոլոր հնարավորությունները՝ կատարելու համար ամեն տիպի ռազմական առաջադրանք կամ գործողություն՝ առանց քաղաքացիական անձանց ներգրավելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031