Ինչով է պայմանավորված Բարաք Օբամայի սիրալիր վերաբերմունքը Տիգրան Սարգսյանի նկատմամբ. «Ժողովուրդ»

«Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային»,-գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

Բարաք և Միշել Օբամաները Սպիտակ Տուն են հրավիրել ոչ միայն Տիգրան Սարգսյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին՝ այդ թվում նաև դեսպանի ավագ որդուն՝ Աբգարին, ով ի դեպ, Օբամաների դստեր հասակակիցն է: Ավելին՝ երեկ թերթին հայտնի է դարձել, որ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ հասցրել է իր հավատարմագրերի պատճենները հանձնել ԱՄՆ պետքարտուղարին, որի մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել:

Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ, ինչպես փոխանցում են դիվանագիտական թերթի աղբյուրները, որևէ երկրի նախագահ՝ առավելևս ԱՄՆ-ի պես գերտերության ղեկավարը, սովորաբար չի ընդունում երկու շաբաթ առաջ նշանակված դեսպանների:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031