Բաժիններ՝

Ջո Բայդենը ճառագայթային թերապիա է անցնում՝ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձևի բուժման շրջանակներում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բուժման նոր փուլ է անցնում քաղցկեղի ագրեսիվ ձևի դեմ, որը նրան ախտորոշել էին մայիսին, հաղորդում է NBC News-ը։

«Շագանակագեղձի քաղցկեղի բուժման ծրագրի շրջանակներում նախագահ Բայդենը ներկայումս ճառագայթային թերապիա և հորմոնալ բուժում է անցնում», – հայտնել է նախկին նախագահի մամուլի քարտուղարը։

Ճառագայթային թերապիայի կուրսը, ենթադրաբար, կտևի հինգ շաբաթ և կլինի նրա բուժման հաջորդ փուլը։ Նա արդեն ընդունում է հորմոնալ դեղամիջոցներ։

Անցյալ ամիս Բայդենին նաև մաշկի քաղցկեղի հեռացման վիրահատություն են արել, որը հայտնի է որպես Մոոսի վիրահատություն։ Այդ ժամանակ նրա ճակատին մեծ վիրակապ է նկատվել։

Մայիսին նախկին նախագահը հայտարարեց, որ իր մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև, որն արդեն մետաստազներ է տվել ոսկրերին։ Այն ժամանակ նրա գրասենյակը հայտարարել է, որ նա դիտարկում է բուժման մի քանի տարբերակներ՝ հիվանդության «արդյունավետ կառավարումն» ապահովելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս