Ֆիլիպիններում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 7 մարդ
                                    Ֆիլիպինների հարավում նույն տարածաշրջանում ժամերի տարբերությամբ տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Առաջին երկրաշարժը եղել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք, առաջացրել է սողանքներ: Երկրորդ եղել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ:
«Երկրորդն առանձին երկրաշարժ է, որը մենք անվանում ենք կրկնակի երկրաշարժ: Երկուսն էլ տեղի են ունեցել նույն տարածքում, բայց ունեն տարբեր ուժգնություն և էպիկենտրոններ»,-ասել է Ֆիլիպինների սեյսմոլոգիայի և հրաբխագիտության ինստիտուտի ղեկավար Տերեզիտո Բակոլկոլը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    