Ադրբեջանը նոր առաջարկների է սպասում. «Հրապարակ»
«Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած թերթի աղբյուրները` Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցը տարածաշրջան առաջին հերթին պայմանավորված է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով. որպես համանախագահ երկիր՝ դոմինանտություն ստանձնելու, նախագահների հանդիպումը կազմակերպելու, գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ի «կանտրոլի» տակ պահելու համար»-գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
Փարիզում Ալիևի հետ հանդիպման Օլանդի առաջարկին Սերժ Սարգսյանն առանց այլևայլության տվել է իր նախնական համաձայնությունը:
Ըստ նույն աղբյուրների` Ալիևը, որոշակի մանևրից հետո, նույնպես համաձայնել է, սակայն որոշակի զարգացումներից, հատկապես Լավրովի Ադրբեջան այցից հետո Մամեդյարովը ֆրանսիական և ամերիկյան կողմերին հասկացրել է, որ իրենք համաձայն են, եթե լինեն նոր, կոնկրետ, ադրբեջանանպաստ առաջարկներ:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։