Նեթանյահուն խոստացել է ընդլայնել Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ընդլայնել Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը:
Սրանից առաջ Իսրայելն ընդունել էր Եգիպտոսի խաղաղ նախաձեռնությունը՝ կապված հրադադար հաստատելու հետ և դադարեցրել էր ռազմական գործողությունները: Սակայն հրադադարը դարձել էր միակողմանի և ավարտվել էր 6 ժամ անց՝ հրթիռային նոր համազարկերից հետո:
Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք նախընտրում են խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, ինչի մասին վկայում է այն, որ իրենք ընդունել են հրադադարի մասին Եգիպտոսի առաջակը. «Սակայն (Գազայի հատվածում իշխող) ՀԱՄԱՍ-ը մեզ չթողեց ընտրություն՝ բացառությամբ նրա դեմ կամպանիան ընդլայնելուց ու ակտիվացնելուց»: