Էքմելեդդին Իհսանօղլուն քննադատել է ՄԱԿ-ին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն երեկ այցելել է Անկարայում Պաղեստինի դեսպանատուն, ուր և քննադատել է ՄԱԿ-ին՝ կապված նրա հետ, որ այդ կազմակերպությունը չի քննադատում Իսրայելին՝ սեփական կոչերն անտեսելու համար.

«Դուք չեք կարող անկողմնակալ լինել տիրանի ու անմեղի միջև, ճնշողի ու ճնշվողի միջև»: ՄԱԿ ԱԽ-ը հուլիսի 13-ին հրադադարի կոչ էր արել Իսրայելի ու Գազայի հատվածի միջև: Իհսանօղլուն կարծում է, որ այդ բանաձևը չի եղել ամբողջական, քանի որ նա չի դատապարտել Իսրայելի գործողությունները՝ պահանջելով միայն հրադադար:

Գազայի հատվածում զոհերի թիվն արդեն իսկ հասել է 200-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031