Բաժիններ՝

Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին

Պաղեստինի ամենահայտնի առաջնորդ Մարվան Բարղութին ներառված չէ բանտարկյալների թվում, որոնց Իսրայելը մտադիր է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շրջանակում: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:

Իսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում:Նշվում է, որ դեռ պարզ չէ՝ Իսրայելի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մոտ 250 բանտարկյալների ցուցակը վերջնակա՞ն է, թե՞ ոչ:  

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրենք պնդում են Բարղութիի և այլ բարձրաստիճան անձանց ազատ արձակումը: Այս հարցով միջնորդների հետ բանակցություններ են ընթանում:  Իսրայելը Բարղութիին համարում է ահաբեկչության առաջնորդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031