Բաժիններ՝

Reuters-ը հրապարակել է Սիրիայում ապստամբների կողմից խոցված ռուսական ուղղաթիռի տեսագրությունը

Հաստատվել է տեղեկությունը, որ Սիրիայում խոցված Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը կործանվել է, հայտնում է Reuters-ը:

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուղղաթիռը խոցվել է ապստամբների կողմից Սիրիայի Իդլիբ նահանգում:
Ինքնաթիռում գտնվող բոլոր` 5 անձինք զոհվել են:

«Օգոստոսի 1-ին Իդլիբ նահանգում գետնից արձակած կրակոցի հետևանքով խոցվել է Հալեպ քաղաք մարդասիրական օգնություն տեղափոխած և «Խմեյմիմ» ավիաբազա վերադարձող «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 3 անդամներն ու Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի 2 սպաները:

Reuters-ը տեսանյութ և լուսանկար է հրապարակել, որտեղ խոցված ուղղաթիռի ֆոնին լուսանկարվում են «Ան-Նուսրա» խմբավորման անդամները:

2015թ. Սիրիայում ռազմական օպերացիան սկսելուց ի վեր Ռուսաստանը կորցրել է 15 զինծառայող:

https://www.youtube.com/watch?v=Q6ZuxcXnR3U

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս