«Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ». Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Անցած երկու շաբաթը և այդ ընթացքում մեր ունեցած կորուստներն անթույլատրելի են՝ մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած մինչև այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը: Աշխարհի որևէ երկիր նման բան իրեն թույլ տալու իրավունքը չունի: Առավել ևս դրա իրավունքը չուներ Հայաստանը:
Այսուհետ ևս մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ պատանդ առնի մեր երկիրը:
Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը: Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու:
Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Նախորդ դարաշրջանի՝ Սառը պատերազմի տարիների լուծումները թող ոչ մեկը չփորձի Մերձավոր Արևելքից ներմուծել Հայաստան: Թող սա չհասկացողները ուսումնասիրեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատմությունը կամ այսօր դեռ ծավալվող՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները և իրենց եզրակացությունները կատարեն դրանցից»:
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ.