Բաժիններ՝

Թուրքիայում մշակվել է նավթամուղներն ու գազամուղները դիվերսիաներից պաշտպանող համակարգ

Թուրք ինժեներները մշակել են «Միդաս» համակարգը, որը պետք է դիվերսիաներից պաշտպանի երկրի նավթամուղներն ու գազամուղները, հայտնում է Anadolu գործակալությունը:

Համակարգը օպտիկամանրաթելային հաղորդիչի միջոցով գրանցում է խողովակաշարարերում նվազագույն ակտիվությունը, այդ թվում` ավտոմեքենաների, մարդկանց շարժը, ինչպես նաև 50 կմ երկարությամբ պեղումները:

Համակարգի օգնությամբ պլանավորվում է ապահովել թուրքական խոշորագույն BOTAŞ ընկերության նավթամուղներն ու գազամուղները, որոնք կենսական կարևորություն ունեն Թուրքիայի համար:

Նախագծի համակարգի մշակման վրա երկար ժամանակ աշխատել է թուրքական պաշտպանական ASELSAN ընկերությունը:

Համակարգի առավելությունը դրա արտադրության ցածր արժեքն է, ինչպես նաև օգտագործման թեթևությունը, նշում է գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031