Բաժիններ՝

«Ռիո 2016»-ի բացման համար նախատեսված մարզադաշտում պայթյուն է որոտացել

«Մարականա» մարզադաշում, որտեղ տեղի է ունենալու 2016թ. Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Daily Mail-ը: Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, պայթյունը վերահսկվել է և այն տեղի է ունեցել կասկածելի իրի հայտնաբերումից հետո: Նշվում է, որ կասկածելի իրը նման է եղել գործիքների տուփի:

Ռիսկերից խուսափելու համար մասնագետները ռոբոտ են ուղարկել՝ զննելու կասկածելի տուփը: Երբ ռոբոտը դիպչել է տուփին՝ այն պայթել է: Պայթյունի արդյունքում ոչ ոք չի վնասվել:

Հավելենք, որ միջադեպի ժամանակ մարզադաշտում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի բացման արարողության փորձը: 36C2CEE100000578-3717330-image-a-1_1470005150104_640x420 36C350F000000578-3717330-image-a-53_1470037371335_640x421

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս