Բաժիններ՝

Պաատա Բուրչուլաձեի կուսակցությունը իշխանություններին մեղադրում է զրպարտության մեջ

Վրացի հայտնի օպերային երգիչ, բարերար և հասարակական գործիչ Պաատա Բուրչուլաձեի «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը մեղադրում է Վրաստանի իշխանություններին երգչի «Իավնանա» բարեգործական հիմնադրամին զրպարտելու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Այն բանից հետո, երբ Բուրչուլաձեն այս տարվա մայիսին մուտք գործեց քաղաքականություն, վրացական ԶԼՄ-ներում սկսեցին տեղեկություններ հայտնվել, որոնք արատավորում էին վերջինիս կողմից 2004թ. ստեղծված հիմնադրամի գործունեությունը:

Ուշագրավ էր եղել Prime time թերթում հուլիսի 29-ին հրապարակված հոդվածը, որտեղ ասվում էր, որ հիմնադրամը վատնել է ստացած բարեգործությունները:
«Նման ամոթալի հարձակումներ իրականացվում էին իշխանությունների կողմից 2009-ին, ներկայիս իշխանությունը գործում է ավելի ընդունելի եղանակով»,- ասվում է Պաատա Բուրչուլաձեի դիմումի մեջ:

Նա կարծում է, որ մարդկանց արատավորելու կեղտոտ արշավը մրցակիցներին ճանապարհից հեռացնելու համար է:

Նորաստեղծ «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը, վերջին տեղեկությունների համաձայն, արդեն գրավում է երրորդ հորիզոնականը իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս