
«Լիոնել Մեսսին Դիեգո Մարադոնայից և Պելեից ավելի լավն է». Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցում է անցյալի լեգենդներ Դիեգո Մարադոնային և Պելեին: Հռոմի 266-րդ պապը, ում 80-ամյակը կլրանա դեկտեմբերին, արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի երկրպագուն է: 2008թ. նա դարձել է Բուենոս Այրեսի թիմի երկրպագուների ակումբի պաշտոնական անդամ:
«Ըստ իս, Մեսսին ավելի լավն է, քան Մարադոնան և Պելեն»,- Ֆրանցիսկոսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Սան Լորենցոն» 12 անգամ դարձել է Արգենտինայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը