Բաժիններ՝

Վրաստանի հանրապետականները մեղադրում են իշխանություններին քաղաքական հետապնդման մեջ

Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն երկրի իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդման մեջ: Սամնիձեն որպես այդ հարցի օրինակ է ներկայացրել Խարագուլիի քաղաքային ժողովի հանրապետական նախագահի պաշտոնից հեռացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Ես և պատգամավորներ Նոդար Էբանոիձեն և Թամար Խիդաշելին հարցեր ենք ուղղել այդ մասին, սակայն ոչ մեկ չի անվանել պատճառը, ինչը ստեղծում է հիմնավոր կասկածներ, ավելին, ես վստահ եմ, որ դա քաղաքական հատապնդում է»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով` դա վտանգավոր ազդանշան է, և Հանրապետական կուսակցությունը պատասխան է պահանջում «Վրացական երազանքի» ղեկավարներից:

Հիշեցնենք, որ մինչև վերջերս հանրապետականները եղել են իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի մաս, ավելին, նրանք Վրաստանի կառավարությունում ներկայացված են եղել 3 նախարարով, այսինքն` ներկայացնում էին իշխանությունը:

Միայն այսօր պաշտոնապես հրաժարական ներկայացրեցին նրանցից 2-ը` Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և հաշտության գործերով և քաղաքացիական իրավահավասարության պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031