«Գյուլենի արտահանձնման հարցը դիտարկվելու է ԱՄՆ իրավական համակարգի շրջանակներում». Ջոզեֆ Դանֆորդ
ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբների պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, ով այցով գտնվում է Թուրքիայում, երկուշաբթի հայտարարել է, որ իսլամական ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը դիտարկվելու է ԱՄՆ իրավական նորմերի հիման վրա:
«Գյուլենի արտահանձնման հարցը կգնահատվի ամերիկյան արդարադատության կանոնների շրջանակներում: Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն»,- Ջոզեֆ Դանֆորդի խոսքերն է մեջբերում թուրքական Ihlas լրատվական գործակալությունը:
Թուրքիան պաշտոնապես հայտ է ներկայացրել ԱՄՆ-ին՝ Գյուլենի արտահանձնման համար և Վաշինգթոնին է տվել վերջինիս հանցագործությունների վերաբերյալ մի շարք դոսյեներ: