Brexit-ից հետո բրիտանական արժույթի էժանանալու հետեւանքով Լոնդոնում ապրելու տարեկան ծախսերը նվազել են 11 տոկոսով՝ մինչեւ 100,1 հազար դոլար: Արդյունքում՝ երկուսուկես տարի առաջատարի դիրքում գտնվող Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն առաջին տեղից իջել է երրորդ տեղը՝ զիջելով համապատասխանաբար Նյու Յորքին եւ Հոնկոնգին:
«Երբ մենք դադարեցրինք այդ ռեժիմը, ուկրաինական կողմը նման հայտարարություն չարեց, իսկ ռուսական կողմը պատասխան քայլով հանես եկավ: Դրանից բացի, մենք հիշում ենք այն սպառնալիքները, որոնք հասցեգրված են եղել ՆԱՏՕ-ի երկրներին, երբ Վարշավայում որոշում կայացվեց, որ Լեհաստանի և Բալթյան երկրների տարածքում կտեղակայվեն ամերիկյան զորքեր»,-հավելել է լեհ նախարարը:
«Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ևս հույս չեն ներշնչում, թե հակամարտության թեժ փուլի մեղմման ուղղությամբ քայլեր կնախաձեռնվեն: Կարծում եմ՝ իրավիճակը դեռ շատ փխրուն է, որում բացառիկ ուշադրություն պետք է դրսևորի Արևմուտքը՝ իր ԵԱՀԿ կառույցով, քանի որ տարածաշրջանային զարգացումները սրում են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում»,- ասաց Ալեքսանդր Ռարը:
Իսլամական Հանրապետությունը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որտեղ պաշտոնապես արգելվել է Pokemon Go խաղը:
«Նախագահը չբացահայտեց, երևի դրա կարիքն էլ չկար, թե ինչ է լինելու այդ ազգային համաձայնության կառավարությունը, բայց, ամենայն հավանականությամբ, դա ենթադրում է մի նոր կառավարություն, որը պետք է նպատակ հետապնդի երկրում առկա բոլոր խոցելի խնդիրները վերացնելու: Երեք բառանոց լինի՝ ազգային համաձայնությա՞ն, թե՞ այլ, ինչ անուն ուզում ես՝ դիր, եթե պետք է ստեղծվի, նշանակում է, ընդունում են, որ ներկա գոյություն ունեցող կառավարման համակարգն ամենաբարձր մակարդակով բանի պետք չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Ռիո դը Ժանեյրոյում մեկնարկել են Օլիմպիական խաղերը: Բացման գեղեցիկ արարողության հակառակ կողմում, սակայն, շարունակվում էին ցույցերը:
«Մենք բոլորս տեսել ենք, թե ովքեր պետք է պատժվեն, ոչ միայն այն մարդիկ, որ զենք են վերցրել իրենց ձեռքը և գործողություն են արել, այլ դրա հետ միասին՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Կլինի՞ դա, կձևավորվի՞ ներքին հասարակական կոնսոլիդացիա, պատրաստ կլինենք բոլոր միջազգային մարտահրավերներին դիմակայելու»:
Մոսկվայի մետրոյի աշխատակիցները սկսել են ուղևորներին ջուր բաժանել` պայմանավորված գենտանցումներում գրանցված բարձր ջերմաստիճանով:
«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ը գրեթե ամբողջությամբ սիրիական Մանբիջ քաղաքից դուրս են շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին:
Ռուսաստանի ԱԳՆ անում է հնարավորը Աֆղանստանում «Թաիլբան»-ի զինյալների կողմից գերեվարված ՌԴ քաղաքացուն ազատ արձակելու համար` չնայած կառույցը մտավախություն ունի, որ գործընթացը կձգձգվի:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հայտարարվել է անվտանգության նախավերջին` «նարնջագույն» մակարդակ` կապված շատ բարձր ջերմաստիճանի և հրդեհների առաջացման վտանգի հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ստամբուլի «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել:
Հրշեջ ծառայության ավելի քան 50 աշխատակիցներ ժամանել են դեպքի վայր: Զոհերը հիմնականում 18-25 տարեկան երիտասարդներ են: Վիրավորներից մեկն այժմ ծանր վիճակում է:
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կարող է հասնել 20 մլրդ դոլարի:
Միացյալ Նահանգները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու խնդրով նոր առաջարկություն է արել:
Շրջանցող մայրուղին, որը ահաբեկիչները փորձում են արգելափակել, Հալեպի միակ մատակարար ուղին է: Օգոստոսի 6-ի առավոտյան դեպի Հալեպ տանող ճանապարհի երթևեկությունը դադարեցվել է սկսված կրակահերթի պատճառով:
«Դավադրությունների տեսության կողմնակից չեմ, ուստի ձեռնպահ կմնամ մեկնաբանել դավադրությունների խոշորագույն մասնագետ Գառնիկ Իսագուլյանի մտքերը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:
Թուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կողմից նետված ինքնաշեն պայթուցիկից զոհվել են տեղի գյուղի երկու պահապան` քորուջու:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ բաց դիվանագիտական խողովակի աջակցությունը, որպեսզի Սիրիայի կոնֆլիկտը կարգավորվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոսոտի»-ն, այս մասին «Ռոյթեր»-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաներ:
Գերմանացու տանը հայտնաբերել են գրքեր, որոնք թուրքական հետաքննող մարմինները կասկածելի են համարել: Այլ մանրամասներ կնոջից չեն հաղորդվել: Պարբերականի տվյալներով` Գերմանիայի դեսպանությունը քանի օր է` փորձում է կապվել քաղաքացու հետ, սակայն դիվանագետներին դեռևս չի հաջողվել հանդիպել նրան:
«Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում»:
Հուլիսյան իրադարձությունները հերթական սառը ցնցուղն էին թե մեր ժողովրդի, թե նրա վերնախավի համար՝ դիմություն, ընդդիմություն կամ իներտ ուժեր: «Սասնա Ծռեր» խմբավորման ծավալած գործողությունները առիթ դարձան մեկ անգամ ևս տեսանելի դարձնելու հայաստանյան քաղաքական և հասարակական իրական դեմքը:
Արարողության ամենաերկար հատվածը դարձավ Խաղերի մասնակից հավաքականների շքերթը, որում մասնակցեցին մոտ 12 հազար մարզիկներ: Օլիմպիադայի 207 մասնակից-հավաքականներից ըստ ավանդության, առաջինն անցավ Հունաստանի հավաքականը, իսկ շքերթը եզրափակեց խաղերի կազմակերպիչ Բրազիլիան:
Չափավոր իսլամական քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքիայի իշխանությունները որոշել են անցկացնել բանակային բարեփոխումներ, որպեսզի բացառեն նոր ռազմական հեղաշրջման փորձերը:
«Մենք դարեր շարունակ երազել ենք ունենալ անկախ, ազատ հայրենիք, ու հիմա մենք չենք կարող այդ հայրենիքի կործանող սերունդը լինել, ես մտածում եմ, որ պետականասիրությունը, հայրենասիրությունը մեր հասարակության մեջ այնքան բարձր է, որ մենք թույլ չենք տա, որ մի խումբ արկածախնդիրներ՝ իշխանությունում և ընդդիմությունում, կործանեն մեր հայրենիքը, առողջ ուժերն իշխանությունը կվերցնեն իրենց ձեռքը և Հայաստանը կդարձնեն մեզ համար սիրելի և հարմարավետ երկիր»:
«Եթե իրոք ինչ-որ գործընթաց սկսված լիներ, ապա այն ոստիկանները և քաղաքացիական անձինք, որոնք լրագրողների նկատմամբ բռնություն են իրականացրել, արդեն ձերբակալված կլինեին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների դեպքերի մասին՝ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: