Բաժիններ՝

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը միջոցներ կձեռնարկեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման համար

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը միջոցներ կձեռնարկեն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման նպատակով:

Այս մասին ասվում է Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոուհանիի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հրապարակվելիք հայտարարության նախագծում, որը հայտնվել է RIA Novosti-ի տրամադրության տակ:

«Կողմերը մտադիր են աջակցել տարածաշրջանային տրանսպորտա-հեռահաղորդակցության հնարավորությունների ինտեգրման հարցով ջանքերին, որոնք ուղղված են շրջակա միջավայրի համար անվտանգ` տնտեսապես շահութաբեր տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը:

Կողմերը մտադիր են արդյունավետ քայլեր ձեռնարկել տրանսպորտա-հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման համար` նպատակ ունենալով բարելավել ուղևորների և ապրանքների փոխադրման ներկայիս հնարավորությունները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ միասին»,- ասվում է հռչակագրի նախագծում, որը պետք է երեք երկրների նախագահները հավանության արժանացնեն այսօր Բաքվում կայանալիք գագաթաժողովի արդյունքներով:

Նշվում է, որ Մոսկվան, Թեհրանը և Բաքուն մտադիր են հետագայում ևս «ներդրում ունենալ «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման շրջանակում երկաթուղային ճանապարհների միավորման և արդյունավետության բարձրացման համար»:

«Հյուսիս-Հարավ» ՄՓՄ-ն ուղևորների և բեռների փոխադրման մուլտիմոդալ երթուղի է 7 հազար 200 կիլոմետր երկարությամբ՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ. հեռանկարային է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի մյուս երկրներից Ռուսաստանի տարածք (Կասպից ծովով), այնուհետ Հյուսիսային և Արեւմտյան Եվրոպա տարանցիկ բեռնահոսքերի ներգրավման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս