«Թուրքիան ևս 20 տարի ԵՄ անդամ չի լինի». Մերկելի օգնական

Գերմանիայի Դաշնության վարչապետ Անգելա Մերկելի օգնական Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ առաջիկա 20 տարիներին խոսք չի կարող լինել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության մասին: Ինչպես հաղորդում է վկայակոչելով ARD հեռուստաալիքը, դրա հետ միասին, Սիգմար Գաբրիելը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին հնչող կարծիքներին:

«Մենք պետք է Թուրքիայի հետ ամեն տեսակի երկխոսության ուղիները բաց պահենք: Սակայն, ես այն կարծիքին եմ, որ մոտ ապագայում` առաջիկա 20 տարիներին Թուրքիան ԵՄ-ին միանալու շանս չունի», -ասել է նա` նշելով, որ Թուրքիան դեռեւս շատ հեռու է ԵՄ չափանիշներից:

Մերկելի օգնականն ասել է, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ինչի մասին խոսում է այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը, ապա ԵՄ բոլոր պայմանները կատարելու դեպքում անգամ անդամակցության բանակցությունները «տարբեր իրավիճակում» կհայտնվեն, այսինքն` կկասեցվեն:

«Մահապատժի վերականգնումը կհակասի ԵՄ հիմնարար իրավունքների հռչակագրին: Այդ ժամանակ անդամակցության բանակցությունների իմաստը կկորի», -նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031