Բաժիններ՝

Մեկնարկել է Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպմանը հիշել է, թե ինչ ջերմ ընդունելության է արժանացել Թեհրան կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Այդ ժամանակից ի վեր մենք քիչ ճանապարհ չենք անցել մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, մեր բարեկամական հարաբերություններն ամրապնդվում են, դրանք կրում են բազմակողմ բնույթ: Դա վերաբերում է և´ տնտեսական հարաբերություններին, և´ քաղաքական հանդիպումներին, դա վերաբերում է նաև մարդասիրական ոլորտներին:
«Մենք պետք է շնորհակալ լինենք Ադրբեջանի նախագահ Ալիևին, որ նա կազմակերպեց այդ հանդիպումը, որը մեզ եռակողմ ձևաչափով թույլ կտա խոսել տարածաշրջանային խնդիրների մասին»,- ասել է Պուտինը:

Իր հերթին, Իրանի նախագահը նշել է, թե ուրախ է Պուտինի հետ զրուցելու հնարավորության համար:

«Թեհրան կատարած այցը շատ արդյունավետ էր մեր հարաբերությունների համար: Մենք երբեք չենք մոռանա այն դրական դերը, որը խաղաց Ռուսաստանը միջուկային համաձայնագրի կնքման հարցում և երբեք չենք մոռանա ձեր անձնական դերը այդ համաձայնագրի կյանքի կոչման հարցում»,- ասել է Ռոուհանին:

«Մենք կարող ենք կարևոր դեր խաղալ մեր երեք երկրների միջև եռակողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդման հարցում»,- ընդգծել է Իրանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս