«Մոսկվան ցանկանում է, որպեսզի Բաքուն և Երևանը գտնեն Ղարաբաղի հակամարտության լուծումը». Պուտին

Ռուսաստանը ձգտելու է հասնել նրան, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն փոխզիջումային և երկու կողմերի համար ընդունելի որոշում Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դուք հիշատակեցիք Ղարաբաղը: Դա իսկապես խնդիր է, որը մեզ բաժին է հասել մեր խորհրդային անցյալից: Գիտեմ, թե դա որքան սուր հարց է թե´ Ադրբեջանի, թե´ Հայաստանի համար: Մենք կձգտենք հասնել նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի որոշում, որը կլինի փոխզիջումային, սակայն ընդունելի երկու կողմերի համար»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է. «Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթողներ լինեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետություններն էլ զգան, որ իրենք լուծել են այդ բարդ խնդիրը այսօրվա և ապագա սերունդների շահերի շրջանակում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031