Բաժիններ՝

«Ռուսաստանը չի կարող խուսափել վրացի ժողովրդի դեմ իրականացրած անարդարության պատասխանատվությունից». Մարգվելաշվիլի

Ռուսաստանը չի կարող խուսափել պատասխանատվությունից այն անարդարության համար, որն իրագործել է վրացի ժողովրդի դեմ, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Մարգվելաշվիլին հարգել է 2008թ. օգոստոսին վրաց-ռուսական պատերազմում զոհված վրացի զինծառայողների հիշատակը` այցելելով Մուխատգվերդիի եղբայրական գերեզման:
«Սև բիծը` օկուպացիան, իսկ հետո իբրև թե անկախություն ստացած Վրաստանի ինքնիշխան տարածքները կդառնան խնդիր, որը միշտ կխանգարի Ռուսաստանին:

Մենք կմիավորենք Վրաստանը ոչ թե պատերազմով, այլ խաղաղությամբ, սակայն Ռուսաստանը միշտ պետք է պատասխանի հարցին, թե ինչպես է կարողացել իրականացնել այդ արյունալի արարքն իր հարևանի, փոքր ժողովրդի դեմ»,- ասել է Վրաստանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս