Բաժիններ՝

Պուտինն առաջարկել է Ալիևին քայլեր ձեռնարկել ՌԴ-ի և Ադրբեջանի առևտրաշրջանառության ավելացման ուղղությամբ

Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են ուղիներ գտնել` ավելացնելու առևտրաշրջանառությունը, որի ծավալները դոլարային արտահայտությամբ նվազել են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

ՌԴ նախագահի խոսքով` առևտրաշրջանառության կրճատման պատճառների թվում են համաշխարհային և Ռուսաստանի տնտեսություններում առկա ճգնաժամային երևույթները, արտահանման ապրանքների գնանկումը, փոխարժեքների միջև տարբերությունը:
«Եվ շատ տեղին է այսօր այդ մասին խոսելը, այդ հարցերի որոշումների ուղիները որոնելը»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար լավ բազա է ստեղծվել: «Ֆիզիկական ծավալները մենք, այնուամենայնիվ, պահպանում ենք, իհարկե, ունենք հեռանկարային լավ նախագծեր, ընդ որում, ոչ միայն էներգետիկայի, այլև այլ ոլորտներում»,- ասել է Պուտինը:

Նա ասել է, որ գրեթե 600 ռուսական ընկերություն է աշխատում Ադրբեջանում, իսկ ուղղակի ներդրումները կազմում են 1,5 մլրդ դոլար:

«Շարունակվում է մեր համագործակցությունը Կասպյան հարցում, այդ թվում` ռազմական համագործակցությունը»,- խոսքը շարունակել է Պուտինը:

Նրա խոսքով` երկու երկրների միջև համագործակցությունը ձեռք է բերել ռազմավարական բնույթ, ինչը շատ կարևոր է հարաբերությունների դիվերսիֆիկացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս