Բաժիններ՝

Բաքու այցից առաջ Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Խորհրդակցությանը քննարկվել են երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև նախագահի առաջիկա միջազգային հանդիպումները»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031