Բաժիններ՝

«Ռուսաստանը պետք է պատասխան տա 2008թ. հանցագործության համար». Խիդաշելի

Նման կարգի հանցագործությունները, ինչպիսիք տեղի ունեցան 8 տարի առաջ Վրաստանում, էթնիկ զտումները, պատերազմի միջազգային հանցագործության ողջ կասկադը, չպետք է անպատիժ մնան: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին 2008թ. օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելիս:

Նրա խոսքով` նման հանցագործությունները չպետք է նման անպատիժ` անկախ այն բանից` մե՞ծ է այդ երկիրը, թե՞ փոքր:

«Չի կարելի անպատիժ թողնել այդ հանցագործությունը միայն այն բանի համար, որ խոսքը մեծ, գերտերության մասին է»,- հայտարարել է Խիդաշելին:

«Ամենահասարակ ուղին դրա համար ընտրատեղամասերն են, որտեղ մենք միասին պետք է «ոչ» ասենք ռուսական քարոզչությանը, ուժերին, որոնք այսօր էլ համարձակվում են ասել մեզ, թե ոչինչ չէր լինի, եթե չսադրեիք Ռուսաստանին»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս