Բաժիններ՝

Ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են անտարբեր դարձել Պուտինի նկատմամբ

Ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են անտարբերությամբ վերաբերվում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները, որ անցկացվել են Պուտինի` իշխանության գալու 17-ամյակի կապակցությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պուտինը Ռուսաստանի վարչապետ դարձավ 1999թ. օգոստոսի 8-ին, ապա ընտրվեց երկրի նախագահ:

ՌԴ նախագահի նկատմամբ անտարբեր ռուսաստանցիների (17%) մասնաբաժինը զգալի ավելացել է 2015թ. մարտի համեմատ` այն ժամանակ այդ ցուցանիշը կազմել էր հարցվածների ընդամենը 10%-ը:

Ընդ որում` անտարբեր ռուսաստանցիների մասնաբաժինն իր գագաթնակետին էր հասել 2013թ. մարտին, երբ ցուցանիշը կազմել էր 22%:

Ամենահայտնի պատասխանը Պուտինի նկատմամբ վերաբերմունքի հարցին եղել է «չեմ կարող նրա մասին ոչ մի վատ բան ասել»` այն ընտրելէ հարցվածների 31%-ը:

Վերջին տարիներին այդ պատասխանը կայուն կերպով ընտրում է ռուսաստանցիների 29-31%-ը:

Եվս 29%-ն ասել է, որ համակրում է Պուտինին: 2015թ. մարտին նման պատասխան էր տվել հարցվածների 37%-ը, իսկ հետո մասնաբաժինը սկսել էր նվազել:

Պուտինով հիանում է ՌԴ քաղաքացիների 8%-ը, նրանից զզվում` հարցվածների 1%-ը, հակակրանք զգում` 2%-ը:

Հարցվածների 78%-ը հայտարարել է, որ վստահում է ՌԴ նախագահին, ընդ որում` 18%-ը նրան չի վստահում:

Ռուսաստանցիների կեսից ավելին հայտարարել է, որ անցած 17 տարում Պուտինի հետ կապված իր հույսերն արդարացել են, 23%-ը` որ չի արդարացել:

Միաժամանակ, հարցվածների 15%-ը հայտարարել է, որ ոչ մի հույս չի կապում Պուտինի հետ:

Հարցումն անցկացվել է հուլիսի վերջին, ՌԴ 48 շրջանի 137 բնակավայրերում: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս